
📍 «Բնակվելու իրավունք» ծրագրի գրասենյակը «Արին Բերդ» թաղամասի եկեղեցու կողքին է։
Մեզ հեշտ կգտնես․ երբ հասնես փայտե եկեղեցուն, կողքին կտեսնես լուսանկարում պատկերված գրասենյակը։ Այցի ընթացքում կարող ես շրջել թաղամասով, ծանոթանալ ծրագրի պայմաններին և տեղում տալ հարցերդ։
🏡 Հասցեն՝ Երևան, Էրեբունի վարչական շրջան, Արին Բերդի 5-րդ նրբանցք, 10/1։
🚌 Եթե մետրոյով ես գալիս, իջի՛ր «Սասունցի Դավիթ» կայարանում։ Թաղամասի ավտոբուսը նստի՛ր «Երևան» տոնավաճառի գլխավոր մուտքի դիմաց։ Այն «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտով հասնում է «Արին Բերդ»։
📞 Մինչև այցելելը զանգահարի՛ր և հերթագրվի՛ր։ +374 33 155 005 +374 33 348 444 +374 33 995 595 📲 WhatsApp • Telegram • MAX


