Շուրջօրյա խմելու ջուր և ոռոգման ջուր՝ այգիների համար։ Շուրջօրյա էլեկտրամատակարարում։ Կենտրոնական կոյուղի, որի ցանցի ընդլայնումը շարունակվում է։ Ներքին ճանապարհներ, փողոցների և բակերի լուսավորություն, տեսահսկում և անվտանգության ծառայություն։
Ամեն օր գործող թաղամասային ավտոբուս՝ դեպի «Սասունցի Դավիթ» մետրոկայարան։ Այգիներ և կանաչ տարածքներ՝ շուրջ 7 000 մ² պուրակներով, խաղահրապարակներ, ֆուտբոլի երկու դաշտ, եկեղեցի, բիստրո, խանութ գլխավոր մուտքի մոտ։ Առաջիկայում՝ մանկական զարգացման կենտրոն։


